«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կողմերի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները և հանդիպման արդյունքների անորոշությունը

Կողմերի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները և հանդիպման արդյունքների անորոշությունը
16.08.2025 | 12:21

Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի ադյունքների գնահատման ժամանակ պետք է առաջնորդվել նույն ունիվերսալ սկզբունքով, ըստ որի, այդ արդյունքներն արտացոլում են կողմերի հզորությունները, որոնք էլ, իրենց հերթին, պայմանավորվում են նրանց ուժի և մտքի կոմբինացիայով։

Գագաթնաժողովի արդյունքների ադեկվատ մեկնաբանման համար նպատակահարմար է առաջին հերթին համեմատել դրանից առաջ կողմերի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները հանդիպումից հետո հիմնական բացահայտ արդյունքների հետ։

Արևմուտքի հիմնական նպատակը հրադադարն էր, իսկ ռուսական կողմին ձեռնտու էր հաջողությամբ ընթացող ռազմական գործողությունների շարունակումը։

Գագաթնաժողովի արդյունքների անորոշության պայմաններում մի բան հստակորեն հայտնի է, այն, որ ռազմական գործողությունները նույն թափով շարունակվում են։

Այստեղից էլ՝ հանդիպման արդյունքնորի միարժեք գնահատականը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3936

Մեկնաբանություններ